Ես ձեզ ասում եմ

Posted by Avetiq Isahakyan | Posted in Իսահակյանի Բանաստեղծությունները | Posted on 08-10-2015

Ես ձեզ ասում եմ` կըգա Ոգու սով,
Եվ դուք կըքաղցեք ճոխ սեղանի մոտ,
Կընկնեք մուրալու հափրած որկորով`
Հըրեղեն խոսքի, վեհ խոսքի կարոտ:
Լրբենի ծաղրով արհամարհեցիք
Ոգու վառ զեղմունք – միտք ու երազանք,
Նյութի տաճարում արբած պարեցիք`
Մոռացած
Անմահ, անհունի տենչանք:
Դուք, որ հեգնեցիք ուժն ստեղծագործ`
Ձեր նյութի հանդեպ կըգա Ոգու սով.
Եվ մուրացքի պես փշրանքի համար
Ծարավ ու նոթի կանցնեք ծովե ծով…
1903
Բաքու

Post your comment