Անհա’յտ, անորո’շ…

Posted by Avetiq Isahakyan | Posted in Իսահակյանի Բանաստեղծությունները | Posted on 01-03-2013

Tagged Under : ,

Անհա’յտ, անորո’շ, անձև’ տենչերով
Ձգտում է հոգիս հեռու’, շատ հեռու՛.
Տխուր ու մռայլ, ինչպես մշուշ – ծով,
Խուլ հեծեծում է ափերի վրա,
Եվ ինչպես երազ – և’ կա, և՛ չկա…
1897
Ալեքսանդրապոլ

Post your comment