Անհուն եթերից

Posted by Avetiq Isahakyan | Posted in Իսահակյանի Բանաստեղծությունները | Posted on 28-02-2013

Tagged Under :

Անհուն եթերից, աստղի’կ լուսափայլ,
Երբ դու տեսնում ես մեր ոչնչություն,
Երկրային կյանքի խավարն ու մըռայլ,
Անմեղ զոհերի հառաչն ու արյուն,-

Նըսեմանում է հայացքըդ փայլուն,
Ճնշում է և’ քեզ թախիծ դառնագին,
Դու աղոթում ես և լուռ արտասվում.
-Օ˜, նախանձում եմ ես քո արցունքին:
1891
Էջմիածին

Post your comment