Դու մերժեցիր

Posted by Avetiq Isahakyan | Posted in Իսահակյանի Բանաստեղծությունները | Posted on 28-04-2013

Tagged Under : ,

Դու մերժեցիր ինձ, չըկանչեցիր ետ:
Եվ անցան տխուր, տարիներ տխուր.
Եվ հեռվից վախով, հույսերից թափուր,
Նայում էի քեզ, մենակ վշտիս հետ:
Օրերս շքեղ չքացան անհետ,
Բայց մի վայրկյանը քո կախարդ գրկում,
Մի վայրկյանը սոսկ` խրթին ու անհուն
Ժամանակս անցած` կդարձնե ինձ ետ:
1908
Ղազարպատ

Post your comment