Դուրսը բուք է խիստ

Posted by Avetiq Isahakyan | Posted in Իսահակյանի Բանաստեղծությունները | Posted on 01-05-2013

Tagged Under : , ,

Դուրսը բուք է խիստ, գիշեր, ցուրտ ձմեռ.
Շքեղ դահլիճում ջերմ ու լուսավառ,
Պարում են, երգում, կատակում զվարթ:
Բայց դո՛ւ, ընկե՛ր իմ, պառկել ես անզարդ,
Ծանր հողի տակ,
Քաղաքի եզրում,
Եվ բուքն է հիմա ձյունաթաղ դաշտում
Քաղցած գայլի պես
Քո գերեզմանի վրա կաղկանձում …
1956

Post your comment