Գերեզմանըս անհայտ լինի
Posted by Avetiq Isahakyan | Posted in Իսահակյանի Բանաստեղծությունները | Posted on 07-04-2013
Tagged Under : Avetiq Isahakyan, Ավետիք Իսահակյան, գերեզման
Գերեզմանըս անհայտ լինի,
Վերաս քամին շառաչե.
Վերաս խա՛չ, քա՛ր թող չըլինի,
Մենակ ուռին հառաչե:
Ա˜Խ, աշխարհում մարդկանց ձեռեն
Խաչեր շա˜տ եմ, շատ տարել.
Ու վաղո˜ւց էլ սրտիս վրեն
Կան շա˜տ ծանըր, սև քարեր…
1899