-
Ես աշխարհի մեջ
Ես աշխարհի մեջ երազն եմ սիրել – Քո շուշան հոգին, քո հոգին քնքուշ, Եվ չեմ տենչացել երբեք քեզ տիրել – Քո շուշան հոգին, քո հոգին քնքուշ: Աղբյուրի նման արցունք եմ ցողում` Քո ճամփու վրա վարդեր վառելով, Անձնազոհ մոր պես սրտագին դողում` Քո բախտի համար լուռ այրվելով: Երբ գիշեր կուգա, դու կըմտնիս քուն, Քո շեմքն է,…
-
Եղբայրության կամ թե սիրո
Եղբայրության կամ թե սիրո Խոսքը ես ձեզ չեմ ավետում, – Պատգամները չարի, բարվո Ձեր ոտների տակն եմ նետում: Կյանքն է պայքա՛ր` գոռ ու դաժա՛ն, Ճզմի՛ր մարդուն և թռի՛ր վե՛ր. Իրավունքը ուժն է միայն, Վա˜յ հաղթվածին, հազա՛ր վայեր: Տեր կամ ըստրուկ պիտի լինիս, – Ճշմարտություն չըկա ուրիշ: Չես սպանի, քեզ կսպանեն, Դու սպանի՛ր, քեզ չսպանեն: Լուծ…
-
Դուրսը բուք է խիստ
Դուրսը բուք է խիստ, գիշեր, ցուրտ ձմեռ. Շքեղ դահլիճում ջերմ ու լուսավառ, Պարում են, երգում, կատակում զվարթ: Բայց դո՛ւ, ընկե՛ր իմ, պառկել ես անզարդ, Ծանր հողի տակ, Քաղաքի եզրում, Եվ բուքն է հիմա ձյունաթաղ դաշտում Քաղցած գայլի պես Քո գերեզմանի վրա կաղկանձում … 1956
-
Դառն ու տրտում
Դառն ու տրտում Օր ու գիշեր, Իմ հեգ սրտում Անհույս վշտեր: Հայրենի տուն` Ավար, ավեր, Արնո՛ւն, արյո՛ն. Անհուն ցավեր: Սուրբ մանկիկնե˜ր, Մեր մայր ու քույր Հրին, ջրին Ու սրին կուր: Կսկի՛ծ, կսկի՛ծ, Այսքան կսկի՛ծ, Ի˜նչպես տանիմ Այսքան կսկի՛ծ … 1916 Ռոզոն
-
Դուռըս ափ առած
Դուռըս ափ առած` կըծեծե քամին Ու շեմքիս վրա տխուր կհառաչե, Բայց ես մենակ չեմ. մի ձայն մտերիմ Ինձ անո˜ւշ, անո˜ւշ, անո˜ւշ կըկանչե: – Այդ` ձեր մրմունջն է, հայրենի ջրե˜ր, Այդ` թոթովանքդ է, իմ սիրուն մանկի՛կ. Իմ վառ, զմրուխտյա հայրենի ջրե˜ր, Իմ պայծառ, սիրուն, իմ անգին մանկի՛կ … 1911 Կ.Պոլիս
-
Դու մերժեցիր
Դու մերժեցիր ինձ, չըկանչեցիր ետ: Եվ անցան տխուր, տարիներ տխուր. Եվ հեռվից վախով, հույսերից թափուր, Նայում էի քեզ, մենակ վշտիս հետ: Օրերս շքեղ չքացան անհետ, Բայց մի վայրկյանը քո կախարդ գրկում, Մի վայրկյանը սոսկ` խրթին ու անհուն Ժամանակս անցած` կդարձնե ինձ ետ: 1908 Ղազարպատ
-
ԴՈՒ ՉԵՍ ՀԱՍԿԱՆԱ
Չեմ տեսնում շքեղ զարդերը գարնան, Վշտից խավարեց գոհարն աչքերիս. Ծանրացավ աշխարն ուսերիս վրա, Զուր ես հարցընում պատճառը վշտիս: Ես` զավակ ճնշված ուդժբախտ ազգի, Որ արյունով է իր ուղին թրջում. Որ դարե˜ր, դարե˜ր թափը իր բազկի Շղթան է կրծում ժանգոտ, շառաչուն: Շղթան շառաչուն, ծանըր ու ժանգոտ, Ինձ տապալել է, կաշկանդել գետնին. Ինձ տրորում են անցնող ու…
-
Դու անցորդի պես
Դո՛ւ անցորդի պես քեզ միայն ըզգա՛, Եվ որպես ճամփորդ այս երկրի վըրա. Ազա՛տ հայացքով նայի՛ր ամենին, Եվ անվերջ քայլիր քո անհայտ ուղին: Սիրտըդ սրբազան վըշտով թաթախի՛ր, Հեռավոր ափեր գընա՛, թափառի՛ր. Անհագ որոնի՛ր մի վեհ ընկերի, Սիրիր, բայց սիրուն մի՛ լինիր գերի. Սիրի՛ր, բայց և թո՛ղ, և նորից գընա՛ Ազատ ու մենակ` աշխարհիս վըրա; Եվ երազ…
-
Դու ջինջ
Դո՛ւ ջի՛նջ և հե՛զ մի թիթեռ ես, Եվ նո՛ւրբ, և սո՛ւրբ թևերով. Սիրտըդ, վըճիտ` թըռվըռում ես Գե՛շ, գա՛րշ, մարդկանց վըրայով. – Դու, որ մաքուր մի թիթեռ ես, Ա˜խ, մեր կյանքի ճահճի մեջ Պիտի ընկնես – պիտի նեխվես Գե՛շ, գա՛րշ, մարդկանց մահճի մեջ … 1902
-
Դեպի անապատ
Դեպի անապատ հողմը կըսուրա, Խոր լռության մեջ կանցնի կմարի. Դեղին քարերե իմ շիրմի վրա Կըբուսնի մենակ տատասկը վայրի; Եվ անապատում, և հավերժական Անուրջում հոգիս կըլսե, կզգա Ղողանջը զանգի տիեզերական Եվ մեղմ կըգգվե տատասկին դժնյա … 1901 Լիդո /Վենետիկ/