Անգիր, և՛ անհայտ

Posted by Avetiq Isahakyan | Posted in Իսահակյանի Բանաստեղծությունները | Posted on 17-03-2013

Tagged Under : , , ,

Անգիր, և՛ անհայտ, և՛ անհիշատակ`
Ամայի դաշտում մի գերեզման կա. –
Ո՞վ է հող դառնում այդ լուռ քարի տակ,
Ո՞վ է լաց եղել այդ քարի վրա;
Համըր քայլերով դարեր են անցնում,
Արտույտն երգում է իր գովքը գարնան,
Շուրջը ոսկեղեն արտերն են ծփում, –
Ո՞վ է երազել և սիրել նրան…
1909

Գիտե’մ, շա˜տ են ինձ սիրում

Posted by Avetiq Isahakyan | Posted in Իսահակյանի Բանաստեղծությունները | Posted on 01-03-2013

Tagged Under : , , , ,

Անհուն երկնում աստղերն անշեջ,
Գիտե’մ, շա˜տ են ինձ սիրում.
Վարդ – արշալույսն ամպերի մեջ
Ամենից շուտ ինձ է գըրկում.
Ե՛ս էլ, ե’ս էլ ձեզ իմ սըրտում
Գըրկած, պատած պաշտում եմ.
Դուք իմ սերն եք, իմ ընկերն եք,
Ես ձեր երգող շողիկն եմ:
– Ա˜խ, մենք շա˜տ խորն ենք,
Շատ բա˜րձր ու պայծառ.
Եվ մեզ համար
Երբե˜ք, երբե˜ք մահ չըկա…

1895 Կիև